Արգենտինան հունիսի 15-ին ծանծաղուտների մեջ «թաղել» է իր 3 միավոր S-41 «Սանտա Կրուզ» սուզանավերից մեկը։ Այս տիպի սուզանավերը կառուցվել են ավելի քան 30 տարի առաջ Գերմանիայում։
Հավելենք, որ համարվել են աշխարհում ամենաարագընթաց ոչ ատոմային սուզանավերը։
1974 թվականին Արգենտինան որոշեց փոխել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած իր նավատորմը։ 1977 թվականի նոյեմբերին Արգենտինայի ռազմածովային ուժերը «Nordseewerke Emden GmbH» գերմանական ընկերության հետ համաձայնագիր կնքեց, ըստ որի, կառուցվելու են 2 միավոր TR 1700 տիպի սուզանավեր, ևս 2-ը կառուցվելու են Արգենտինայի Astillero Domecq García նավաշինարանում համապատասխան լիցենզիայով։
Նախատեսված էր նաև, որ 2 սուզանավ էլ քիչ ջրատարողությամբ կկառուցվեն դարձյալ Արգենտինայում։
Ընդհանուր առմամբ, Արգենտինան նախատեսել էր ունենալ 6 միավոր սուզանավ։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով Արգենտինան կարողացավ կառուցել միայն գերմանական արտադրության սուզանավերը, որոնք շահագործման հանձնվեցին 1985 թվականին։