Հունիսի 14-ին նշվող Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կազմակերպել է հերթական ակցիան՝ զինծառայողներն ու ՊՆ աշխատակիցները կամավորության սկզբունքով արյուն հանձնել և ներդրում ունենալ հիվանդներին օգնելու գործում:
Նախաձեռնությունն իրականացվելու է ըստ փուլերի: Առաջին փուլը կիրականացվի այս տարվա հունիսի 13-ին Երևանի Արյունաբանական կենտրոնում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: