Պաշտպանության բանակի հետ մշակած համատեղ ծրագրի շրջանակներում ՀՀ փաստաբանական պալատի խորհրդի անդամներն այսօր` հունիսի 6-ին, այցելել են Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասեր:
«Իրազեկ բանակ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումների ընթացքում իրավաբանները կարևորել են զինծառայողի առաքելությունը, այնուհետև անդրադարձել պետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների փոխհարաբերություններին, խոսել զինծառայողների իրավունքների ու պարտականությունների, ռազմական հանցագործությունների ու քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերի մասին:
Հանդիպման ավարտին փաստաբանները պատասխանել են զինծառայողներին հետաքրքրող հարցերին: