Ամերիկյան ռազմանավը Վրաստանում զորավարժության է մասնակցել

Մայիսի 8-ին ամերիկյան Թեյլոր (անգլերեն՝ Taylor) ռազմանավը ժամանել է վրացական Բաթումի նավահանգիստ։ Ռազմանավի այցը բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին «ուկրաինական ճգնաժամի համատեքստում»։

Ամերիկյան Թեյլոր ռազմանավը Վրաստանում

Ամերիկյան Թեյլոր ռազմանավը Վրաստանում

Այս մասին հայտնում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ «ամերիկյան ռազմանավի ներկայությունը Վրաստանում հնարավորություն է տալու ամրապնդել հարաբերությունները դաշնակիցների, Վրաստանի նման գործընկերների հետ, ինչպես նաև պահպանել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն»։

Նշենք, որ ամերիկյան ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի ֆրեգատը Վրաստանում մնացել է 3 օր, որի ընթացքում Սև ծովում Վրաստանի հետ զորավարժության է մասնակցել։

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ «Նավերի և ինքնաթիռների վարժանքները ցույց են տալիս մեր զգոնությունն ու վճռականությունը Բալթիկ ծովից մինչև Սև ծով։ Մենք շարունակելու ենք ամրապնդել ՆԱՏՕ-ի անվտանգությունը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *