ՌԴ հարավային ռազմական օկրուգը համալրվելու է նոր սպառազինությամբ

2014 թվականին նախատեսվում է, որ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները կհամալրվեն ավելի քան 1500 միավոր ռազմական տեխնիկայով և զինամթերքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սու-35Ս

Սու-35Ս

Սև ծովի նավատորմն ու Կասպից ծովի նավատորմիղը կհամալրվեն շուրջ 20 միավոր նոր նավերով, այդ թվում նա՝ 636 նախագծի «Նովոսիբիրսկ» և «Ռոստով նա Դոնու» սուզանավերով, ինչպես նաև փոքր հրթիռային և պարեկային նավերով։
Հայտնի է նաև, որ օկրուգի ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանության միավորները ստանալու են ավելի քան 60 միավոր նորագույն թռչող սարքեր։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ավիացիան կհամալրվի մոտ 40 միավոր Սու-27ՍՄ, Սու-30ՍՄ, Սու-34, Սու-34Մ2, Սու-35Ս ինքնաթիռներով և ավելի քան 10 միավոր Մի-26Տ, Մի-8ՄՏՎՎ-5-1 ուղղաթիռներով։

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ բազան գտնվում է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարության տակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *