ՌԴ զինուժն առաջին անգամ բաց մրցույթի միջոցով պայմանագրայինների է ընտրելու

ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ լայնամասշտաբ և բաց մրցույթ է կազմակերպելու՝ պայմանագրային զինծառայողներ ընտրելու առնչությամբ։

ՌԴ ԶՈւ զինծառայողներ

ՌԴ ԶՈւ զինծառայողներ

Սույն միջոցառման շնրոհիվ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ընտրության փուլերն անցնել նույն տեղում և կարճ ժամանակահատվածում։

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։

Աղբյուրը շեշտում է, որ մայիսի 12-ին հրապարակված տվյալներով՝ ՌԴ ՊՆ-ն արդեն ընտրել է շուրջ 237 հազար հոգու պայմանագրային զինծառայություն անցնելու նպատակով։ ՌԴ զինուժի 2014-ի ծրագրերում է ևս 43 հազար պայմանագրայինների ներգրավվումը, իսկ մինչև 2017-ն ակնկալվում է ՌԴ ԶՈւ-ում պայմանագրայինների թիվը հասցնել 500 հազար հոգու։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մայիսի 17-ին պայմանագրայինների ընտրության միջոցառումը կայանալու է Իվանովո, Նովոռոսիյսկ, Պսկով և Տուլա քաղաքներում տեղակայված զորամասերի տարածքում։ Միջոցառման իրականացումը հնարավորինս դյուրին դարձնելու համար՝ սույն քաղաքների կենտրոնում ստեղծվելու են հատուկ հավաքակայաններ, որտեղ պայմանագրային զինծառայող դառնալ ցանկացողները կարող են լրացնել հարցաթերթիկները, անցնել նախնական բժշկական և հոգեբանական զննում։

Հաջորդ փուլի ընթացքում նախորդին լավ արդյունքներ գրանցած մասնակիցներին հրավիրելու են ՌԴ օդադեսանտային զորքերի զորամասեր, որտեղ էլ նրանց ֆիզիկական պատրաստվածության ստուգումներ են անցկացվելու, ապա նրանց ծանոթացնելու են զորամասի առօրյային, անցուդարձին, զինծառայության պայմաններին։ Նշված քայլերից հետո միայն մասնակիցների մի մասին տրվելու են հավաստագրեր, որոնք էլ նրանց թույլ կտան վերապատրաստում անցնել զորամասերում, այնուհետև, համապատասխան արդյունքների արձանագրման դեպքում կնքել պայմանագիր զինծառայության վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *