Թուրքիայի զինված ուժերն առաջիկայում մասնակցելու են միջազգային զորավարժությունների, որոնք անցկացվելու են Միջերկրական և Բալթիկ ծովերում։
Թուրքական ռազմածովային ուժերը մայիսի 21-ից հունիսի 4-ը մասնակցելու է Phoenix Express-2014 զորավարժությանը, որն անցկացվելու է Միջերկրական ծովում։ Ռազմածովային վարժանքներին, Թուրքիայից բացի, մասնակցելու են ԱՄՆ-ն, Հունաստանը, Մարոկկոն, Ալժիրը, Խորվաթիան, Իտալիան, Մալթան, Թունիսը։ Թուրքական կողմը զորավարժությանը ներկայանալու է TCG Fatih (Ֆաթիհ) ֆրեգատով։
Եվս մեկ ռազմածովային ուժերի համար նախատեսված զորավարժություն, որին մասնակցելու են Թուրքիայի զինծառայողները, անցկացվելու է ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ Բալթիկ ծովում։ Dynamic Monarch-14 անունը կրող զորավարժությունը մեկնարկել է մայիսի 12-ին և շարունակվելու է մինչ մայիսի 23-ը։ Զորավարժությունն ընդունում է Լեհաստանը։ Վարժանքների ընթացքում մասնակիցները փորձելու են զարգացնել որոնողափրկարարական գործողությունները, մասնավորապես, վնասված սուզանավերից անձնակազմին դուրս բերելու հմտությունները։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 11-17 (վիդեո) | Ռազմ.info