Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին մոտ շուրջ 45 րոպե կրակել է Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ: ՀՀ նախագահը զորակոչի և զորացրման մասին հրամանագիր է ստորագրել: Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետը կարծում է, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում:
- Ադրբեջանական կողմն ինտենսիվ կերպով կրակել է Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ: Բարաբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կորուստները միայն նյութական են:
- «Ագրեսիայի նման դրսևորումները կարող են հարկադրել ՀՀ զինուժին սահմանամերձ գյուղերի խաղաղ հայ բնակչությանը պաշտպանելու նպատակով ձեռնարկել առավել գործուն միջոցառումներ»,- անդրադառնալով հրադադարի վերանոշյալ խախտմանը՝ ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:
- «Բանակն իրականում»-ը հարցեր է ուղղում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին:
- Աֆղանստանում վրացի զինծառայող է պայթել ականի վրա: Խաղաղապահ առաքելությանը մասնակցությունից ի վեր, արդեն զոհվել է 16 վրացի զինծառայող:
- Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Բենի Գանցը կարծում է, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում:
- Թուրքիայում մեկնարկող «Ծովառյուծ 2012» զորավարժությունները կանցնեն Իրանից ռազմական դիտորդների մասնակցությամբ:
- ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ բրազիլուհի մարմնավաճառին մարմնական վնասվածքներ հասցրած ծովային հետևակայինները պատժվել են:
- Պակիստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխիկով բալիստիկ հրթիռը:
- Աֆրիկյան միությունը կոչ է արել Սուդանին և Հարավային Սուդանին նստել բանակցությունների սեղանի շուրջ`հակառակ դեպքում խոստանալով պատժամիջոցներ կիրառել կողմերի դեմ:
- Թուրքիայի տարածքից ապրիլի 25-ի առավոտյան զինված ահաբեկչական խմբավորումները փորձել են ներխուժել Սիրիա. սիրիացի սահմանապահները կանխել են փորձը: