ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 8-ին այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն, որտեղ ամփոփված են Խորհրդային Միության հերոսներ՝ ականավոր պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմներին:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նախօրեին ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հաղթանակին իրենց զգալի ներդրումն ունեցած հայ նշանավոր զորավարների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: