Եռատոնին նվիրված միջոցառումներ՝ Արցախում

Մայիսի 8-ի Արցախի բարձրագույն և հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում անցկացվել են «Հաղթանակի դասեր», որոնք վարում էին պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմն ու զորամասերի սպաները:

Եռատոնին նվիրված միջոցառում

Եռատոնին նվիրված միջոցառում

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հյուրընկալվել է Արցախի մայր բուհում: Անդրադառնալով մայիսյան Եռատոնի բովանդակությանը՝ ՊԲ հրամանատարը կարևորել է Մեծ հայրենականում տարած հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած մասնակցությունը՝ այն որակելով որպես 20-րդ դարավերջին ունեցած մեր ռազմական հաջողությունների օրինակելի սկիզբը:

Գեներալ-լեյտենանտ Հակոբյանը, բարձր գնահատելով մեր պապերի ու հայրերի կատարածը, նշել է, որ այն իր տրամաբանական շարունակությունն է ստացել ինչպես Շուշիի փայլուն ռազմագործողության, այնպես էլ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում: Մովսես Հակոբյանն անդրադարձել է նաև 22-ամյա բանակի ստեղծման, կայացման և նրա ընթացիկ կենսագործունեության գործընթացներին:

Վերջում պաշտպանության նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

Եռատոնի կապակցությամբ Արցախում այլ միջոցառումներ ևս անցկացվել են։

Մայիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում անցկացվել է հանդիսավոր երեկո: ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի զեկույցից հետո սկսվել է տոնական համերգը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *