Ամերիկացի զինվորականներն Աֆղանստանում կմնան մինչև 2024թ, իսկ ՆԱՏՕ-ի հիմնական ուժերն այդ երկրից դուրս կբերվեն 2014թ-ին: Financial Times-ը գրում է, որ նման համաձայնագիր է նախաստորագրվել նախօրեին: Թերթը նշում է, որ համաձայնությունը նպատակ ունի աֆղանական հանրությանը, տարածաշրջանի պետություններին և ապստամբներին ցույց տալ, թե Վաշինգթոնը Քաբուլը չի լքի, երբ անգամ օտարերկրյա զորքերի մեծ մասը դուրս բերվեն Աֆղանստանից:
Փաստաթուղթը ներառում է ռազմական և քաղաքացիական օգնություն Աֆղանստանին՝ 2014թ.-ից հետո: Այն ենթադրում է նաև ամերիկյան հատուկ ուժերի տեղակայում, ովքեր կպայքարեն ապստամբների դեմ և խորհուրդներ կտան աֆղանական բանակին ու ոստիկանությանը:
ԶԼՄ-ները գրում են, որ համաձայնագիրն այնուամենայնիվ չի նշում զինծառայողների հստակ թիվը և օգնության բնույթը:
Դեռևս այս տարվա փետրվարին Աֆղանստանի նախագահը հայտարարել էր, որ իրենց երկիրն ԱՄՆ-ի հետ ոչ մի համաձայնագիր չի կնքի, քանի դեռ ամերիկացի զինվորականները գիշերային ռեյդեր են իրականցվում՝ ահաբեկելով խաղաղ բնակչությանը:
Աղբյուր՝ СМИ: Военные США останутся в Афганистане до 2024 года