Արտակ Նազարյանի գործով վկաներին խոշտանգե՞լ են. օրվա ամփոփում

Ադրբեջանական կողմի գնդակից Ասկերանի հատվածում հայ զինծառայող է վիրավորվել: Հայ խաղաղապահները կշարունակեն իրենց առաքելությունը Աֆղանստանում:  Ճապոնիան ԱՄՆ-ին կվճարի 2,8 մլրդ դոլար` ռազմաբազան իր տարածքից տեղափոխելու համար:

  • Ադրբեջանցիների գնդակից վիրավորվել է զինծառայող Արամ Բարսեղյանը: Նա տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ. նրա կյանքին վտանգ չի սպառնում:
  • «Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ բոլոր զինվորներին տարել են Ռազմական ոստիկանություն, խոշտանգել են և ստիպել գրել այն, ինչ պատվիրվել է»,- անդրադառնալով Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությանը՝ ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
  • Այն հարցին, թե արդյոք նախորդ տարվա համեմատ աճել է վիրավորների թիվը, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Հրաչ Եգորյանը պատասխանել է. «Զգալի աճ չէի ասի… Ինձնից ավելի լավ գիտեք: Բուժանձնակազմի մեղքով մահացության դեպքեր չեն եղել»: Սակայն մյուս հոսպիտալների համար ոչինչ չի ասել:
  • Հայ խաղաղապահները կշարունակեն օժանդակել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը:
  • «Հայաստանում խաղաղությունից պատերազմ ընկած ճանապարհը չափազանց կարճ է, անհրաժեշտ է ընդամենը մի ժամ վարել մեքենան և դու այնտեղ ես, որտեղ խրամատից գլուխդ հանելու դեպքում քեզ պարզապես կսպանեն՝ սառնասրտորեն ու առանց խղճմտանքի»,- գրում է ռազմական փորձագետ Սուրեն Սարումյանը:
  •  «Նախընտրական փուլում Ադրբեջանը կփորձի սադրիչ քայլերի գնալ»,- համոզված է ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանը:
  • Ռուսական առաջին հարվածային անօդաչու թռչող սարքը կփորձարկեն 2014 թվականին:
  • Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հույս ունի դաշնակիցների միջնորդությամբ Ռուսաստանից ստանալ վերջինիս նախաձեռնությամբ սեպտեմբերին ծրագրված «Կովկաս- 2012» զորավարժությունների անցկացման անվտանգության երաշխիքներ:
  • Իրանի ափերի մոտ  մարտական հերթապահություն իրականացնող ԱՄՆ «Տոմոհավկ» տիպի նավերի խմբավորումը ՝ 1,6 հազար կմ հեռահարությամբ 430 թևավոր հրթիռ ունի:
  • Մոսկվան և Պեկինը դիմել են Իրանի իշխանություններին` խնդրելով իրենց տեղեկատվություն տրամադրել անցյալ տարվա դեկտեմբերին ոչնչացված ամերիկյան անօդաչու թռչող սարքի մասին:
  • Ադրբեջանական կողմը հայտնել է, թե Աֆղանստանի ազգային բանակի հիմնադրամին փոխանցելու է 1 միլիոն եվրո:
  • «Թալիբան» շարժումը խոստացել է վրեժ լուծել ամերիկյան զինվորականներին աղմկահարույց լուսանկարների համար, որտեղ ամերիկյան զինվորները նկարվել էին իրենց սպանած թալիբների դիակների մոտ:
  • Ուգանդայի զինված ուժերը կարող են միջամտել Սուդանի և Հարավային Սուդանի միջև ծավալված հակամարտությանը, եթե այն զանգվածային բնույթ ստանա:
  • Սուդանի «Կապույտ Նեղոս»-ի ապստամբները հայտարարել են, որ նախօրեին բախումների հետևանքով նրանց հաջողվել է ոչնչացնել Հարավային Սուդանի 79 զինվորականի:
  •  Ճապոնիան համաձայնել է Միացյալ Նահանգներին վճարել 2.8 մլրդ դոլար, որպեսզի Վաշինգտոնը շատ կարճ ժամկետում իր ռազմաբազան ճապոնական Օկինավա կղզուց տեղափոխի ամերիկյան Գուամ:
  • Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետտան մեղադրել է Չինաստանին հյուսիսկորեական հրթիռի արձակման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *