Ադրբեջանն առաջնագծում վարժանքներ է անցկացնում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերում, որոնք տեղեկայված են Բեյլագանի շրջանում և սահմանակից են Արցախի Մարտունու շրջանին, ներկայումս ընթանում են վարժանքներ՝ համապատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հաստատած 2014-ի մարտական պատրաստվածության ծրագրի։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դաշտային պայմաններում ընթացող մարտավարական վարժանքներին մասնակցում են մի քանի վաշտերի և գումարտակների անձնակազմերը։

Նկատենք, որ ՊՆ-ից չեն հստակեցնում՝ երբ են մեկնարկել սույն վարժանքները, երբ են ավարտվելու, կոնկրետ քանի զինծառայող և ինչ ռազմական տեխնիկա է մասնակցում։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժություններ էին անցկացնում առաջնագծի հատվածում։  Դրանք ավարտվել են մայիսի առաջին օրերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *