«Մեհրաբներ» զորամասի դիրքերում վիրավորված զինվորի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Ադրբեջանը ռուսական ուղղաթիռներ է ձեռք բերել: Բելառուսն անհանգստացած է իր սահմանին մոտ ՆԱՏՕ-ի տեղակայմամբ:
- Ապրիլի 18-ին դիրքերում ծանր վիրավորված ժամկետային զինծառայող 22-ամյա Կարեն Մովսիսյանին երեկ վիրահատել են և նրա կյանքին, այլևս վտանգ չի սպառնում:
- «Ադրբեջանական կողմն իր գործողություներով չի նպաստում շփման գծում իրավիճակի կայունությանը՝ անընդհատ լարվածություն է մտցնում շփման գծում »,- ասել է ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
- Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինանոցը համալրվել է ռուսական արտադրության Ми-35М տիպի 8, Ми-17-v1 տիպի 4 և Ми-8 տիպի 1 ուղղաթիռներով: Բացի այդ սահմապահ զերքերը համալրվել են Թուրքիայից գնված Cobra, VPT 7 Land-ROVER defender զրահատրանսպորտներով:
- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ՆԱՏՕ-ի կողմից մինչ 2014թ.-ի ավարտը Աֆղանստանից զորքերի դուրս բերման ծրագիրը` այն որակելով «արհեստական»:
- Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը հայտարարել է, որ Բելառուսին անհանգստացնում է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը:
- «Արևմտյան երկրները, չպահպանելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները, 200 միջուկային մարտագլխիկ են հատկացրել Իսրայելին: Իրանը չունի հետագայում միջուկային զենքի ստեղծման պլաններ»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
- «Սիրիական տանկերը պետք է վերադարձվեն զորանոցներ: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք չենք կարող խոսել 6 կետից բաղկացած Անանի պլանի մասին»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
- Թուրքիայի F-16 կործանիչները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի տարածքում գտնվող PKK-ի ճամբարները։