Թուրքիան վերջապես ստացավ տեղական հարվածային ուղղաթիռների առաջին խմբաքանակը

Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերը ստացել են թուրք-իտալական արտադրության T129 Atak (Աթաք) ուղղաթիռների առաջին խմբաքանակը։
Առաջին խմբաքանակի հանձնումը եղել է ապրիլի 22-ին։

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

 

Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել են 9 միավոր ուղղաթիռ։ Ապագայում թուրքական զինուժը նախատեսում է շուրջ 50 «Աթաք» գնել։

Սպասվում էր, որ հարվածային ուղղաթիռների առաջին խմբաքանակը պետք է փոխանցվել թուրքական զինուժին դեռ անցյալ տարի, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով հանձնումն ուշացել էր։ Փորձարկումների ժամանակ ուղղաթիռներում թրթռումներ (վիբրացիա) էր հայտնաբերվել, որոշ դեպքերում խնդիրներ են ի հայտ եկել հավասարակշռության հետ։

Նշենք, որ «Աթաքի» առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, բարձրացնել մինչև 1,2 տոննա զինամթերք։ Զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, «օդ-օդ» տեսակի հրթիռներով, 70 մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներով, 20 մմ թնդանոթային համակարգով, 12,7 մմ գնդացրով։

Այն ստեղծվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմից նախագծին մասնակցել է TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը։ Ուղղաթիռի աշխատանքները սկսվել են 2007 թվականին, առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։

Այն ստեղծվել է բավարարելու Թուրքիայի զինված ուժերի կարիքները, իսկ Թուրքիայում հարվածային ուղղաթիռների խիստ պահանջարկ կա, քանի որ առկա օրինակներն արդեն հնացել են, իսկ թուրքական ուղղաթիռների պարկն ընդհանրապես թարմացման ու հարստացման կարիք ունի։

One response to “Թուրքիան վերջապես ստացավ տեղական հարվածային ուղղաթիռների առաջին խմբաքանակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. ապրիլի 20-26 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *