ՀՀ ՊՆ լրատվության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստան է վերադարձել Ռումինիայում անցկացված «Սևծովյան հերթափոխվող ուժեր-2012» զորավարժությանը մասնակցած ՀՀ ԶՈւ 70 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Իսկ նախարարությունում Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել են բժշկական ապահովման խնդիրները, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց բարելավման ուղիները:
«Սևծովյան հերթափոխվող ուժեր-2012» զորավարժությունը կազմակերպվել էր Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ծովային հետևակի ուժերի կողմից:
Զորավարժության նպատակն էր համատեղ վարժանքների միջոցով ամրապնդել բազմազգ խաղաղապահ գործողությունների ընթացքում մասնակից պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը: