Ռուսական ՀՕՊ-ը պատրաստ է ոչնչացնել հյուսիսկորեական հրթիռը

Ռուսական հակահրթիռային և հակաօդային պաշտպանության միջոցները պատրաստ են ոչնչացնել հյուսիսկորեական «Ինխա-3» հրթիռը, եթե այն շեղվի իր ուղղությունից և հայտնվի ՌԴ տարածքում։ Այդ մասին «Ինտերֆաքսին » ապրիլի 10-ի առավոտյան հայտնել են ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբից։

Հատուկ գործողություններ չեն նախատեսում ՀՀՊ-ն ու ՀՕՊ-ը, սակայն պատրաստ են հակահարվածի։

Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտնել է, որ  հակահրթիռային նախազգուշացման և տիեզերական կառավարման համակարգերը գտնվում են մշտապես  մարտական պայմաններում և պատրաստ են ամեն պահի հակահարվածի։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան մարտի կեսերին հայտարարել էր, որ պատրաստվում է ապրիլի կեսերին բաց թողնել հրթիռակիր «Ինխա-3»-ն («Ծիր կաթին»)   «Քվանմենսոն-3» («Պայծառ աստղ») կապի արբանյակի հետ միասին։

Կորեան հավաստիացնում է, որ հրթիռակրի բացթողնման մեկնարկը բացառապես խաղաղ բնույթ է կրում։  Սակայն մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն, կարծում են, որ արբանյակի բաց թողնման պատրվակով Հյուսիսային Կորեան մտադիր է բալիստիկ հրթիռների փորձարկումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *