Թուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է

Ապրիլի 4-ին Բաքու է ժամանել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։
Թուրքական պատվիրակության կազմում է փոխվարչապետ Բեշիր Աթալայը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, այլ պաշտոնատար անձինք։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Աշխատանքային այցով Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետին ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թուրքական պատվիրակության անդամները նույնպես հանդիպումներ են ունենալու ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Հանդիպումներից հետո նախատեսված է Թուրքիայի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը։

Հավելենք, որ Թուրքիայում մարտի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո սա Էրդողանի առաջին արտասահմանյան այցն էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *