ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը թողնում է զբաղեցրած պաշտոնը

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհդիևը հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Նոր ներկայացուցչի թեկնածուների անուններ այս պահի դրությամբ հայտնի չէ։

Ագշին Մեհդիև և Բան Կի-Մուն

Ագշին Մեհդիև և Բան Կի-Մուն

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվակայքը, հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին, ՄԱԿ-ում հրաժեշտի ընդունելություն են կազմակերպել Մեհդիևի համար, որին ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները, ինչպես և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը ո´չ հերքել, ո´չ էլ հաստատել է սույն տեղեկությունը՝ միայն հավելելով, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի հեռացումն ու նշանակումը նախագահ Իլհամ Ալիևի իրավասությունների շարքում է։

Հիշեցնենք, որ Մեհդիևը ծնվել է 1949-ին Ադրբեջանում։ Ավարտել է տեղի պետական համալսարանը, ապա աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում, 1971-1975-ին՝ որպես թարգմանիչ Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանատանը։ 2007-ին նշանակվել է Կուբայում Ադրբեջանի դեսպան, 2009-ից արդեն՝ Ինդոնեզիայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ։ 2001-2006 թթ. պաշտոնավարել է որպես Եվրախորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, 2006-ից դարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ։

2013-ի հոկտեմբերից մինչև 2013-ի դեկտեմբերի 31-ն Ադրբեջանը ՄԱԿ-ում նախագահող երկիր էր։ Այդ ընթացքում Մեհթիևը մի շարք հակահայ բովանդակությամբ ելույթներ է ունեցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *