Հվ. Կորեան ևս սպառնաց Հս. Կորեային

Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնում է, որ Սեուլը մտադիր է հարվածել հյուսիսկորեական արբանյակակիր հրթիռին, եթե այն անցնի Հվ. Կորեայի տարածքով:

Հայտարարությունն արվել է միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովի նախօրեին:

Հյուսիսային Կորեան մարտի կեսերին հայտարարել էր, որ պատրաստվում է Յինխա3- հրթիռի մեկնարկին: Մեկնարկի կոնկրետ ամիս ամսաթիվը հայտնի չէ, սակայն ծրագրվում է բաց թողնել ապրիլի 12-16 ընկած ժամանակահատվածում:
Հյուսիսային Կորեան վստահեցրել է, թե հրթիռը չի անցնելու ոչ մի երկրի տարածքով:
Ճապոնիան, որը նույնպես անհանգստացած է հրթիռի մեկնարկով՝ ավելի վաղ հայտարարել էր, որ մտավախություն ունի, թե հյուսիսկորեական հրթիռը կարող է  իր ուղղությունից շեղվել:
Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան դիմել են Հյուսիսային Կորեային՝ հորդորելով հրաժարվել հրթիռի մեկնարկից, քանի որ տեսակետ կա, որ հյուսիսկորեացիները ցանկանում են արբանյակակիր հրթիռի անվան տակ բալիստիկ հրթիռ փորձարկել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *