Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է ընդլայնել Իսիհակի և Օկինավա կղզիների հակօդային պաշտպանության Patriot PAC-3 համակարգերը: Սրանով Ճապոնիան պատրաստ կլինի հարկ եղած դեպքում հարվածել հյուսիսկորեական արբանյակով հրթիռին, որի մեկնարկը նախատեսվում է ապրիլինի:
ՊՆ ներկայացուցիչի խոսքերով՝ Տոկիոն նաև դիտարկում է Ճապոնական ծովում ականակիր նավի տեղակայումը, որը զինված կլինի ամերիկյան հակահրթռիային պաշտպանության Aegis համակարգով: Ճապոնիան զգուշանում է, քանի որ կարծիք կա, որ հյուսիսկորեական հրթիռը կարող է շեղվել ուղղությունից:
Ծրագրով նախատեսվում է, որ հրթիռը կանցնի ճապոնական Սակիսիմա կղզիների վրայով: Իսկ 2009թ.-ին հյուսիկորեական իշխանությունները հրթիռակրի միջոցով արձակեցին «Ինհա-2» արբանյակը: Սակայն արևմտյան մասնագետները արբանյակի՝ ուղեծիր դուրս գալը չհաստատեցին:
Այն ժամանակ ևս վտանգ կար, որ ուղեծիր արբանյակ ուղարկելու անվան տակ Հս. Կորեան կարող է բալիստիկ հրթիռներ փորձարկել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեց Հս. Կորեայի գործողությունները, որից հետո ԿԺԴՀ-ն դադարեցրեց՝ ատոմային զինաթափման վեցակողմյա բանակցությունները: Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական սպառնացել էր ոչնչացնել հյուսիսկորեական արբանյակով հրթիռը, եթե վերջինս անցնի իրենց երկրի տարածքով:
Սկզբնաղբյուր՝ Япония укрепит ПРО для перехвата северокорейского спутника
Pingback: «Իրանին չի կարող հարվածել նաև Իսրայելը». քաղաքագետ: Օրվա ամփոփում | Ռազմ.info
Pingback: Հվ. Կորեան ևս սպառնաց Հս. Կորեային | Ռազմ.info