Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի քանակը հայտնի է

Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը 2014-ի մարտի դրությամբ շուրջ 652 հազար մարդ է։ Փետրվարի դրությամբ թուրքական զինուժը 590 հազար մարդ էր, ինչը կապված էր այս տարվա հունվարից Թուրքիայի զինուժի պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը 15 ամսից 12 ամիս դարձնելու հետ։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 343 հոգի է, որից 311-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Փետրվարի համեմատ գեներալների թիվը պակասել է 1-ով։

Սպաների ընդհանուր թիվը 39 131 է, որից 32 649-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5 875-ը՝ ժանդարմերիայում, 607-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Կրտսեր հրամանատարական կազմը 96 228 մարդ է, որից 71 171-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23.656-ը՝ ժանդարմերիայում, 1.401-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:

Պայմանագրային ժանդարմների թիվը 23.588 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 2.412:

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 48 625 մարդ է, որից 38 402-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 9 512-ը՝ ժանդարմերիայում, 711-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 389 029 մարդ է որից 267 478-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 120 217-ը՝ ժանդարմերիայում, 1332-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52 782 է, որից 48 345-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.534-ը՝ ժանդարմերիայում, 903-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 652 138 մարդ է, որից զինծառայողները 460 768-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52 785-ը:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 35 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 35 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 34 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 67 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *