Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 3-ին ընդունել է Պակիստանի Համաշխարհային արտադրության և պաշտպանական որոշումների (GIDS) պետական կազմակերպության գլխավոր տնօրեն Զուբաիր Իղբալա Մալիքին։
Զաքիր Հասանովն ընդունել է Պակիստանի Համաշխարհային արտադրության և պաշտպանական որոշումների (GIDS) կազմակերպության գլխավոր տնօրեն Զուբաիր Իղբալա Մալիքին
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են, որ Ադրբեջանն ու Պակիստանն ունեն սերտ բարեկամական հարաբերություններ, և առաջիկայում էլ ավելի են զարգացնելու։
Հանդիպման ժամանակ հնչեցին տեսակետներ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության և անվտանգության հարցերի առնչությամբ։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էր Ադրբեջանում Պակիստանի արտակարգ ու լիազոր դեսպան Հալիդ Ուսման Հայսերը։
Հավելենք, որ 2014-ի փետրվարի 14-ին Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են 2014-ի ընթացքում ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքները փետրվարի 10-11-ն ընթացող Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների աշխատանքային խմբի՝Իսլամաբադում կայացած 5-րդ նստաշրջանին։
Ադրբեջանը և Պակիստանը սերտորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական, ինչպես նաև ռազմական ոլորտներում։ Պակիստանն առաջին պետությունն է, որ ճանաչել է Ադրբեջանի անկախությունը և ՄԱԿ-ի անդամ միակ երկիրը, որ Հայաստանի անկախությունը չի ճանաչել։