Թուրքիայում այսուհետ բանակ կզորակոչեն 21 տարեկանից

Թուրքիայի զինված ուժերի զորակոչի վերաբերյալ օրենքներում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում զորակոչի նվազագույն տարիքը 20-ից դարձել է 21։ Համապատասխան օրենքը փետրվարի 21-ին ստորագրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Փոփոխություններ են եղել նաև պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդների ժամկետում։ Մասնավորապես, 12 ամիս տևողությամբ զինծառայության զորակոչվող զինծառայողները նախկին 90 օրվա փոխարեն այժմ ունենալու են միայն 30 օր արձակուրդ, իսկ 6 ամսով զորակոչվողների համար արձակուրդը լինելու է 15 օր նախկին 45-ի փոխարեն։

Ինչպես երևում է, նոր փոփոխություններով զգալի կրճատվել է ժամկետայիններին հասանելիք արձակուրդների օրերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայում շարունակվում են զորակոչի հետ կապված բարեփոխումները։ 2014 թվականի հունվարի 1-ից Թուրքիայում ուժի մեջ էր մտել պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու կարգադրությունը, որը վերաբերում էր «երկար» զինծառայությանը։ Թուրքիայում գործում է «երկար» և «կարճ» ծառայությունների ձևեր։ 2014-ից սկզբից կրճատվել էր «երկար» զինծառայության ժամկետը, որը նախկին 15 ամսից դարձել էր 12 ամիս, իսկ «կարճ» ժամկետը, որը 6 ամիս է, մնացել էր նույնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *