Չինաստանի զինծառայողներն արդեն չեն տեղավորվում սեփական տանկերում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) զինուժի պահանջներին համապատասխան տասնամյակներ առաջ ստեղծված տանկերը ներկայիս զինծառայողների համար դարձել են նեղ և անհարմար։ Նման եզրակացության են հանգել դեռևս 2009-ից սկսված հետազոտական աշխատանքի արդյունքում։

Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակ

Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակ

Ինչպես հաղորդում է China Military Online չինական ռազմական առցանց պարբերականը, հետազոտման հիմքում զինծառայողների ֆիզիկական-անատոմիական տվյալներն են և դրանց փոփոխությունները տարիների ընթացքում։

Պարզվել է՝ վերջին 20 տարիների ընթացքում Չինաստանի զինծառայողները դարձել են միջինը 2 սմ-ով ավելի բարձրահասակ, իսկ իրանը՝ 5 սմ-ով ավելի հաստ։

«30 տարի առաջ սահմանված ֆիզիկական տվյալների համաձայն նախագծված և ստեղծված տանկի ներքին տարածությունը ներկայիս զինծառայողի համար նեղ է։ Բացի այդ, մեր ժամանակների զինծառայողներին չեն համապատասխանում հին դիպուկահար հրացանները, դրանց փողը շատ կարճ է, ուստի դրանցից դիպուկ կրակելը խնդիր է դառնում»,-շեշտված է հետազոտության մեջ։

Նկատենք, որ ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են 20 հազար հոգի, հաշվի են առել ոչ միայն ֆիզիկական տվյալները, այլև մկանային զանգվածը։

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ակնկալվում է որոշակի փոփոխություններ անել նոր տանկերի և այլ զինտեխնիկայի չափերում, սակայն դեռևս չի հստակեցվում՝ արդյոք այդ փոփոխությունները լինելու են կտրուկ և երբ են սկսելու ի կատար ածել։

Հարկ է նշել նաև, որ ՉԺՀ-ն ամեն տարի զեկույց է ներկայացնում նոր զրահամեքենաների շահագործման մեկնարկի վերաբերյալ։ 2013-ի նոյեմբերին Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը սպառազինվել է 30 տոննա կշռող Type 99A2  թեթև տանկերով, ZBL-09 անվավոր ինքնագնաց հրետանային համալիրներով (քանակը չի հաղորդվում)։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Չինաստանի զինուժը ներկայումս ունի ավելի քան 7 հազար միավոր տանկ, ուստի անհասկանալի է, թե ինչպես են հնացած պահանջներով ստեղծված, այս քանակությամբ զինտեխնիկան կիրառվելու առավել բարձրահասակ և թիկնեղ չինացիները, մյուս կողմից էլ դժվար թե Չինաստանը հրաժարվի այդքան մեծ թվով զինտեխնիկայի շահագործումից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *