Ղրղզստանում վնասազերծել են Սիրիայում վերապատրաստված զինյալների

Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական հանձնաժողովի աշխատակիցներն Օշի շրջանում վնասազերծել են զինյալների մի խմբավորում, որը «վերապատրաստում է անցել Սիրիայում՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների ճամբարում»։

Ղրղզստանի ահաբեկչական խմբավորման վնասազերծման գործողություն

Ղրղզստանի ահաբեկչական խմբավորման վնասազերծման գործողություն

Այս մասին հաղորդում է headline.kz ղրղզական լրատվակայքը՝ հղում կատարելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությանը։

Նշենք, որ հաղորդագրության համաձայն՝ խումբն ընդգրկում է 6 զինյալի, որոնք 22-30 տարիքային սահմանում են, գործունեություն են ծավալել հիմնական Օշի շրջանում, սակայն մարտնչել են նաև Սիրիայի տարածքում՝ ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելով։ Ըստ աղբյուրի՝ նրանք մտադիր են եղել առաջիկայում Ղրղզստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնել։

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Փաստի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ, զինյալները մեղադրվում են ահաբեկչության դրդելու, հրապարակավ ահաբեկչական կոչեր անելու, հանցավոր խմբավում ստեղծելու, ծայրահեղ իսլամիստական բովանդակության նյութերի պահման ու տարածման, զենքի ապօրինի պահման հոդվածներով։

Գործի հետաքննությամբ զբաղվելու է Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը։

Նկատենք, որ սա եզակի դեպք չէ, երբ Սիրիայի իսլամիստական ճամբարներում վերապատրաստում անցած զինյալներ են վնասազերծվում Ղրղզստանի տարածքում։ Վերջին նման միջադեպն արձանագրվել էր 2013-ի սեպտեմբերին. ազգային անվտանգության պետական հանձնաժողովի տվյալներով՝ ձերբակալվել էին «Իսլամական ջիհադի միություն» Սիրիայի խմբավորումներից մեկի զինյալները, որոնք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել այդ ժամանակ Բիշքեքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *