Թուրքիան ներկայացրել է նոր ինժեներական մեքենան, որը նախատեսված է երկրի ցամաքային զորքերի կարիքների համար։ Kunduz (Քունդուզ) ինժեներական մեքենան նախատեսված է ինչպես ցամաքով, այնպես էլ ջրով շարժվելու համար։
Թրթուռավոր զրահապատ մեքենան ունակ է կատարել մի շարք ինժեներական աշխատանքներ։ Մասնավորապես, Kunduz-ն ունակ է ծառայել որպես կամուրջ զրահատեխնիկան տեղափոխելու համար, ինչպես նաև կատարել հողային աշխատանքներ։
Նոր ինժեներական մեքենայի անունը թուրքերենից թարգմանվում է «կուղբ»։
Kunduz-ի մարտավարատեխնիկական բնութագրի տեղեկություններ չեն հաղորդվում։ Առայժմ թուրքական լրատվամիջոցներում տարածվում են մեքենան գովազդող ոչ մեծ հոդվածներ և լուսանկարներ։