Հունվարի 28-ին Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է հրավիրվել: Խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ քննարկվել են մի շարք խնդիրներ զինված ուժերի մարտական ոգին բարձր պահելու և նախագահ Իլհամ Ալիևի առաջադրանքները կատարելու թեմաների շրջանակներում:
Նկատենք, որ այս տեղեկությունն ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ մեկնաբանում են որպես «արտակարգ խորհրդակցություն՝ կապված սահմանին լարված իրավիճակի հետ»: