Բաքվում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Հունվարի 17-ին Բաքվի կենտրոնական փողոցներից մեկի աղբի տարրայում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են մեծ քանակությամբ զինամթերք։ Դրա զգալի մասը մարտական է եղել։ Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։ 

Նշենք, որ ոստիկանության վարչությունը չի տեղեկացնում՝ զինամթերքն արդյոք ենթակա է եղել կիրառման, սակայն ըստ լուսանկարների՝ դժվար թե դրանք հնարավոր լինի օգտագործել։

Հայտնի է, որ հայտնաբերված զինամթերքի շարքում են 5.45 տրամաչափի ՌՊԿ գնդացիր, 2 հատ ԱԿՄ ինքնաձիգ, 36 հատ ԱԿՍՈւ ինքնաձիգ, 5.45 տրամաչափի 6 հատ ԱԿՍ ավտոմատ, նույն տրամաչափի 15 հատ ԱԿՍՈւ ինքնաձիգ, ՏՕԶ-8 հրացան, 56 հատ Ֆ-1 ձեռքի նռնակ, 37 հատ ՌԴԳ-5 ձեռքի նռնակ, վեցփողանի ականանետ, 23680 հատ ԱԿ ինքնաձիգի փամփուշտ՝ 7.2 մմ տրամաչափի, 6480 հատ՝ 5.45 մմ տրամաչափի, ԱԿ-ի 36 պահունակ և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *