Պակիստանի խոշորագույն ավիաբազայի կործանիչն ընկել է բնակելի տարածքում

Պակիստանի ռազմաօդային ուժերի ուսումնամարտական Mirage ինքնաթիռը հունվարի 16-ին ընկել է Պենջաբ նահանգի Ֆարրուքփուր գյուղի տարածքում։ Օդաչուները չեն կարողացել կատապուլտով դուրս գալ և զոհվել են։

Պակիստանի ՌՕՈւ՝ վթարի ենթարկված «Միրաժ» կործանիչը. աղբյուր՝ pakistantoday.com

Պակիստանի ՌՕՈւ՝ վթարի ենթարկված «Միրաժ» կործանիչը. աղբյուր՝ pakistantoday.com

Ինչպես հաղորդում է Pakistan Today պակիստանյան լրատվակայքը, Պակիստանի ՌՕՈւ ներկայացուցիչը տեղեկություններ չի հաղորդել՝ արդյոք խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ ու զոհեր եղել են։

Հարկ է նշել, որ վթարի ենթարկված կործանիչն այդ օրն օդ էր բարձրացել Պակիստանի խոշորագույն ավիաբազայից՝ Մուշաֆից։

Ըստ աղբյուրի՝ արդեն ստեղծվել է հատուկ կառավարական հանձնաժողով, որն էլ հետաքննություն է անցկացնելու։ Նախնական վարկածով՝ վթարի պատճառն ինքնաթիռի անսարքությունն է։

Նշենք, որ Mirage («Միրաժ») կործանիչի արտադրողը ֆրանսիական Dassault Aviation ընկերությունն է։ Ինքնաթիռը շահագործման է հանձնվել 1970-ականներից, կիրառվում է Ֆրանսիայում, Հնդկաստանում, Թայվանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Պակիստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *