Դաղստանում պայթեցրել են ոստիկանության ԿամԱԶ զրահապատ մեքենան

Ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է այն ժամանակ, երբ ոստիկանական շարասյունը անցնել է  ճանապարհով։ Պայթյունի հետևանքով զոհեր չկան, 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց՝ կոնտուզիա ախտորոշմամբ։ Վնասվել է նաև ոստիկանության հատուկ զրահապատ ԿամԱԶ մեքենան։

Պայթյունը եղել հունվարի 6-ի ուշ երեկոյան՝ 22։40-ի սահմաններում,  Դաղստանի Քիզիլյուրտ շրջանի Չոնտաուլ գյուղի մոտ։ Ինքնաշեն ռումբի պայթյունը համարժեք է եղել 8 կգ տրոտիլի պայթյունի։

Դեպքի արդյունքում քրեական գործ է բացվել զենքի ու պայթուցիկ նյութերի ապօրինի պատրաստման ու շրջանառության, ոստիկանության աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգության ու գույքի վնասման մեղադրանքներով։ Սակայն մեղադրյալներ դեռ չկան։ Կատարվում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *