Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինծառայող է տուժել

Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանում՝ Աղդամի շրջանի Գուզանլը գյուղի տարածքում, ավտովթար է գրանցվել, որի պատճառով վնասվածք է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներից մեկը։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տուժած զինծառայողը Ռուսթամ Ջաֆարովն է։ Նա գանգուղեղային վնասվածք է ստացել, նրան առաջին բուժօգնություն են ցույց տվել, ապա տեղափոխել զինվորական հոսպիտալ տեղափոխել։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այս պահի դրությամբ չի մեկնաբանել ՃՏՊ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *