Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Բահրեյնի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ, շեյխ Հալիֆ բին Ահմադ ալ-Հալիֆին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Բահրեյնը ռազմական փոխհամաձայնության հուշագիր են կնքել 2008-ի մարտին։ Բահրեյնի կողմից ստորագրել է նույն ֆելդմարշալ, շեյխ Հալիֆ բին Ահմադ ալ-Հալիֆին, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար Սաֆար Աբիևը։