Դերսիմցի զինծառայողի կասկածելի մահը՝ ցույցի պատճառ Թուրքիայում

Թուրքիայում ցույց է անցկացվել, որի մասնակիցները դժգոհել են բանակում կասկածելի մահվան դեպքերից։

Ցույցի համար պատճառ է հանդիսացել Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի ժամկետային զինծառայող, շարքային Մահսուն Յափի մահը, որը պաշտոնական շրջանակները ներկայացրել են որպես վթարի հետևանք, մինչդեռ նրա հարազատները կարծում են, թե սպանություն է եղել։

 

Յափի հուղարկավորության արարողությունը

22-ամյա Յափը մահացել էր նոյեմբերի 24-ին Էդիրնեում զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ։

Զինծառայողի հարազատները, մի խումբ ակտիվիստներ և քաղաքացիներ Դերսիմ (ներկայիս Թունջելի) քաղաքում բողոքի երթ են անցկացրել։ Երթին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։ Ցուցարարները պահանջել են, որպեսզի հայտնաբերվեն և պատիժ կրեն շարքային Յափին սպանած անձինք։

Ցուցարարները նաև պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է եղել. «Վերջ բանակում կասկածելի մահվան դեպքերին», «Թող մարդասպաններին գտնեն» և այլն։

Նշենք, որ ներկայիս Դերսիմի տարածքում զգալի թիվ են կազմում քրդերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *