Լեհաստանը նավատորմից դուրս է բերել «Մոլնիա» նախագծի վերջին կատերները

Լեհաստանի ռազմածովային ուժերը դեկտեմբերի 3-ին սպառազինությունից դուրս է բերել 1241ՌԷ «Մոլնիա» նախագծի երկու միավոր կատերներ։ Կատերների հետագա ճակատագիրը դեռևս անհայտ է։

1241ՌԷ «Մոլնիա» նախագծի կատերներ

1241ՌԷ «Մոլնիա» նախագծի կատերներ

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, խոսքը «Մետալովիչ» ու «Ռոլնիկ» կատերների մասին է։

Նշենք, որ «Մոլնիա» նախագծի առաջին 2 կատերները՝ «Գորնիկն» ու «Խուտնիկը», Լեհաստանը դուրս է բերել ՌԾՈւ կազմից դեռևս 2005-ի մայիսին։ 2006-ի մարտին սպառազինությունից հանվել են նաև Պ-15 «Տերմիտ» հականավային հրթիռները, որոնք այդ կատերների հիմնական զինամթերքն էին։

Հավելենք, որ 1241ՌԷ նախագծի կատերների ջրատարողությունը 455 տոննա է, երկարությունը՝ 57 մ, լայնությունը՝ 10.2 մ։ Դրանք ունակ են բացել մինչև 42 հանգույց արագություն։

2012-ի ապրիլին Լեհաստանի ՊՆ-ն հրապարակել է երկրի ՌԾՈւ զարգացման՝ 2012-2030 թթ. կտրվածքով ծրագիրը։ Դա ենթադրում է 3 սուզանավերի, 3 ռազմանավերի, 6 հարվածային, 6 որոնողափրկարարական ուղղաթիռների, 2 փոքր հեռահարության հրթիռային համակարգերի, 10 ստորջրյա սարքավորումների, 6 անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *