Ավստրալիայում զենքի խոշոր պահեստ է հայտնաբերվել

Ավստրալիայի ոստիկանությունը Քվինսլենդ քաղաքում հայտնաբերել է հրազենային զենքի անօրինական պահեստ։ Սա ավստրալական ոստիկանության կողմից հայտնաբերված խոշորագույն զենքի պահեստն է։

Այս մասին հայտնում է ավստրալական ABC հեռուստռադիոընկերությունը։

Պահեստը հայտնաբերվել է Մոնտո քաղաքից ոչ հեռու գտնվող մասնավոր ագարակում։ Այնտեղ պահված է եղել 328 միավոր ամենատարբեր տեսակի զենք՝ Կալաշնիկովի ինքնաձիգ, MP5 ատրճանակ-գնդացիր, կիսաավտոմատ զենքեր և ատրճանակներ։ Բացի այդ, պահեստում հայտնաբերվել է մոտավորապես 4 տոննա զինամթերք։

AP-ն փոխանցում է, որ այդ զենքերից միայն մի մասն է պետականորեն գրանցված եղել։

Նշենք, որ որոշ դեպքերում հայտնաբերված զենքերը մոդիֆիկացիաներ են եղել։

Այս պահի դրությամբ ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա և 46-ամյա երկու եղբոր և նրանց 69-ամյա հորը։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում՝ պատճառաբանելով, որ քննությունը նոր է սկսվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *