ԱՄՆ ցամաքային զորքերը 2907 միավոր զրահամեքենայի կարիք ունի

ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը ներկայացրել է 2907 միավոր զրահապատ մարտական մեքենաների (ԶՄՄ) արտադրության վերաբերյալ վերջնական տեխնիկական պահանջները։ Մինչ այդ արտադրողները ներկայացրել էին AMPV (Armored Multi-Purpose Vehicle – Զրահապատ բազմաթիրախային մեքենա) ԶՄՄ-ների մի քանի տարբերակներ, որոնց հիման վրա էլ կայացվել է վերջնական որոշումը։

Ամերիկյան M113 զրահափոխադրիչը

Ամերիկյան M113 զրահափոխադրիչը

2020 թվականից սկսած նոր արտադրվելիք ԶՄՄ-ները կփոխարինեն ԱՄՆ ցամաքային զորքերի սպառազինության մեջ գտնվող M113 զրահափոխադրիչներին, որոնք արտադրվել են 1960-ից սկսած ու երկար ժամանակ եղել են ԱՄՆ ԶՈւ հիմնական զրահափոխադրիչները։ Արտադրողը նոր ԶՄՄ-ները կտրամադրի 13 տարվա ընթացքում։ Իսկ ամեն միավորի համար ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը կտրամադրի 1,8 մլն ԱՄՆ դոլար։

Մինչ այդ ԱՄՆ ցամաքային զոքերի հրամանատարությունը 29 միավորանոց փոքր խմբաքանակ է պատվիրելու, որի վրա կկատարվեն փորձարկումները։ Այս խմբաքանակի արտադրությունը նախատեսված է սկսել հենց 2020-ին, այն կտևի 3 տարի։ Դրանց հետո միայն արտադրողի հետ կկնքվի հիմնական պայմանագիրը։

2907 միավոր զրահամեքենաների արտադրության համար հիմնական արտադրողի թեկնածու են BAE Systems (ԲԱԷ սիստեմս) ու General Dynamics Land Systems (Ջեներալ դայնամիքս լենդ սիսթեմս) ընկերությունները, որոնք արդեն ներկայացրել են իրենց նախագծած մեքենաները, որոնք նախագծվել են համապատասխանաբար M2 Bradley (Բրեդլի) ու Stryker (Սթրայքեր) զրահամեքենաների հիմքի վրա։

Բրիտանական BAE Systems-ն առաջարկել է Stryker զրահամեքենայի կրկնակի V-աձև (W-աձև) հատակով Stryker DVH արդիականցումը, որոնցից մեկ այլ ծրագրով արդեն 66 միավոր գնել է ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը։ Առաջարկվել է նաև Stryker-ի նոր, թրթուռավոր Stryker+Tr արդիականացումը։

Ամերիկայն General Dynamics Land Systems-ն իր հերթին առաջակել է M2 Bradley-ի փորձնական տարբերակը, որը 2 տարվա տևած արդիականացման է ենթարկվել AMPV (Armored Multi-Purpose Vehicle – Զրահապատ բազմաթիրախային մեքենա) ծրագրով։ Ընկերությունը հայտարարել է, որ միայն ինքը կարող է իրականացնել վերոնշյալ պատվերը, քանի որ արդեն ունի արտադրական հզորությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *