ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքը բախվել է հածանավին. կան տուժածներ

ԱՄՆ զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը նոյեմբերի 16-ին առավոտյան Կալիֆորնիայում անցկացվող զորավարժության ընթացքում բախվել է հածանավին: Հածանավի անձնակազմի անդամներից երկուսն այրվածքներ է ստացել:

Chancellorsville հածանավ

Chancellorsville հածանավ

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, Chancellorsville վնասված հածանավն ուղևորվել է Սան Դիեգո նավահանգիստ՝ վերանորոգման նպատակով:
ԱԹՍ-ի վթարը գրանցվել է հածանավի սպառազինության ստուգման ժամանակ: Սարքը կորցրել է կառավարումն ու բախվել նավին: ԱԹՍ-ի տիպն ու վթարի պատճառները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի ապրիլին ԱՄՆ-ն կասեցրել էր MQ-8B Fire Scout ԱԹՍ-ների թռիչքները, քանի որ վթարները մեծ թիվ էին կազմում: MQ-8B Fire Scout ԱԹՍ-ներից մեկը չէր կարողացել վայրէջք կատարել ֆրեգատի տախտակամածին ծրագրային սխալի պատճառով և հարկադրված էր եղել վթարային վայրէջք իրականացնել ծովում:

Հավելենք, որ օրերս՝ նոյեմբերի 12-ին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի Նյու Յորքի ազգային գվարդիային պատկանող MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը վթարի էր ենթարկվել Նյու Յորքի Օնտարիո լճի արևելյան ափի մերձակայքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *