Հարավսլավիայի առաջնորդ Իոսիփ Բրոզ Տիտոյի այրի Իովանկա Բրոզի գերեզմանից գողացել են զինվորական պարգևները։ Դեպքը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին` Բելգրադրում նրա հուղարկավորության արարողությունից հետո։
Պարգևները, որոնք Իովանկա Բրոզը ստացել է Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու համար, հանվել էին ցուցադրության։
Նշենք, որ Իովանկա Բրոզը Իոսիֆ Բրոզ Տիտոյի երրորդ կինն է. մահացել է 2013-ի հոկտեմբերի 20-ին, 88 տարեկանում, սրտի կաթվածից։ Հուղարկավորությունն անցել է զինվորական շուքով, որին մասնակցել է շուրջ 4 հազար մարդ։
Սերբիայի իշխանությունները կատարել են Իովանկայի՝ ամուսնու կողքին թաղվելու ցանկությունը։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել «Ծաղիկների տուն» դամբարանում։ Թեև դամբարան վճարովի է, սակայն մինչև նոյեմբերի 5-ը մուտքն ազատ է լինելու։