Հոկտեմբերի 31-ին Բաքվի շենքերից մեկում պայթյուն է եղել ինչի հետևանքով բնակարանում աշխատող բանվորն այրվածքներ է ստացել։ Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԻՆ պաշտոնական կայքը, պայթյունը գրանցվել է 4-րդ հարկի՝ 80 մ² մակերես ունեցող բնակարանում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթացել։ Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որի պատճառով էլ այրվել են բնակարանի միջանցքն, հատակը և բերված շինանյութը։
Տուժածը տեղափոխվել է այրվածքաբանության կենտրոն։