Ադրբեջանում հոկտեմբերի 31-ին գրանցվել է հերթական ոչ մարտական պայմաններում գրանցված վիրավորը։ Այս անգամ տուժածն Ադրբեջանի Պատիժների իրականացման դաշնային ծառայության պահպանության գնդի զինծառայող է։
19-ամյա զինծառայող Քյամիլ Շյուքուր օղլու Իսաևը, ըստ պաշտոնական վարկածի, ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել՝ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով։ Զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։
Պատիժների իրականացման դաշնային ծառայության հանրային կապերի վարչության պետ Մեհման Սադիգովը հայտարարել է, որ միջադեպը գրանցվել է զինծառայողի՝ զենքի նկատմամբ անզգույշ վերաբերմունքի հետևանքով։