Չինաստանը թանգարանի է վերածում իր առաջին միջուկային սուզանավը

Չինաստանը ռազմածովային ուժերի շարքից դուրս է բերել երկրում ստեղծված առաջին միջուկային սուզանավը՝ «Չանչժեն-1»-ը, որ «Հան» տիպի է։

Սուզանավը, որը ջուրն էր իջեցվել 1970 թվականին, վերածելու են թանգարանի և բացելու այցելուների համար։

«Հան» տիպի միջուկային սուզանավ. Չինաստանի ՌԾՈւ

«Հան» տիպի միջուկային սուզանավ. Չինաստանի ՌԾՈւ

«Չանչժեն-1» սուզանավը, որի անունը թարգմանաբար նշանակում է «Մեծ արշավանք», կառուցվել է 1967-1970 թվականներին և ևս 4 տարի փորձարկումներ անցել։

Չինացի զինվորականները նշում են, որ տեղական առաջին միջուկային սուզանավը շահագործման տարիներին լուրջ խնդիրներ չի ունեցել և կարողացել է ամբողջովին կատարել իր առջև դրված խնդիրները։

Ներկայում Չինաստանի զինված ուժերի կազմում կա «Շան» տիպի 2, «Սիա» տիպի 1, «Ջին» տիպի 3 միջուկային սուզանավ։ Չինական նավատորմում կա նաև «Հան» տիպի ևս 2-3 միջուկային սուզանավ, որոնք կառուցվել են ավելի ուշ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *