Լեհաստանը ստացավ վերջին PZL-130 Orlik TC-II ինքնաթիռը

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը ստացել է վերջին արդիականացված PZL-130 Orlik TC-II ուսումնական ինքնաթիռը։ Լեհական կողմն ընդհանուր պատվիրել էր 16 միավոր արդիականացված ինքնաթիռ, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

PZL-130

Վերջին ինքնաթիռի ստացման հանդիսավոր արարողությունն անցկացվել է սեպտեմբերի 25-ին Ռադոմի 42-րդ թռիչքային վարժարանի տարածքում։

PZL-130 Orlik TC ինքնաթիռներն արդիականացումից հետո ստացել են նոր ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, Pratt & Whitney Canada PT6A-25C շարժիչներ։ Ինքնաթիռների վրա արվել են նաև այլ փոփոխություններ։

Այժմ Լեհաստանը սկսել է TC-IIGC ինքնաթիռների վրա աշխատանքները։

Նախատեսվում է, որ այս տարբերակը կսկսի փորձարկումներանցնել արդեն 2013 թվականին։

PZL-130 թեթև ուսումնական ինքնաթիռն արտադրվում է Լեհաստանում PZL ընկերության կողմից։ Առաջին թռիչքը կատարել է 1984 թվականին։ Հիմնական օգտագործողը Լեհաստանի ռազմաօդային ուժերն է։ Առավելագույն արագությունը 550 կմ/ժ է։ Կարող է անցնել մինչև 2200 կմ տարածություն։ Անձնակազմի քանակը՝ 2 մարդ։