Արցախում ականազերծումը հիմնականում ՊԲ ստորաբաժումներն են անում. Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն օրերս մանրամասներ է հայտնել Արցախի տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքների և դրանք կատարող կազմակերպությունների մասին։

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատարը, ի պատասխան Ռազմինֆոյի հարցմանը Արցախում ականազերծման աշխատանքների առնչությամբ, պարզաբանել է. «Բանակի անմիջական վերահսկողության հատվածներում ականազերծման աշխատանքներն իրականացնում են ԶՈւ ստորաբաժանումները։ Վերջերս զորավարժության ժամանակ ականապատված դաշտ են հայտնաբերել, ականազերծել են, ապա շարունակել զորավարժությունները։ Չեմ կարող ասել, որ ականային սպառնալիք կա Արցախում, սակայն ազատագրված տարածքներ են, որ ժամանակին պատերազմի թատերաբեմ են եղել, ուստի ականներ գտնելը ու դրանց առկայությունը տրամաբանական է։ Մեր բնակիչները չպետք է վախենան ականային սպառնալիքից. եթե գյուղացին գյուղատնտեսական նպատակներով ցանկանում է այս կամ այն տարածքը կիրառել, դիմում է մեզ, մենք դիտարկում ու ստուգում ենք տարածքը։ Եթե պետք լինի, ականազերծում ենք»։

Մովսես Հակոբյանը շեշտեց, որ Արցախի տարածքում գործունեություն է ծավալում նաև «Հալո Թրասթ» (Halo Trust) ականազերծմամբ զբաղվող  բրիտանաամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը հիմնականում կենտրոնացած է գյուղատնտեսական շահագործման ենթակա տարածքների ականազերծման վրա։ ՊԲ հրամատարն այս կազմակերպությանը բնորոշեց որպես «պահեստուժ», որը համագործակցում է ՊԲ զորացրված սակրավորների հետ։

Հրամանատարը, այնուհանդերձ, ընդգծեց, որ ականազերծման աշխատանքների մեծ մասը ՊԲ ստորաբաժանումներն են կատարում։

2 responses to “Արցախում ականազերծումը հիմնականում ՊԲ ստորաբաժումներն են անում. Մովսես Հակոբյան

  1. Pingback: «Հալո Թրաստը» կավարտի Արցախում ականազերծման աշխատանքները. ԱՄՆ ՄԶԳ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *