ԱՄՆ-ն ստացավ վերջին Dornier Do.328 բեռնատար ինքնաթիռը

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների հրամանատարությունը (AFSOC) ստացել է վերջին Dornier Do.328 բեռնատար ինքնաթիռը։ Ընդհանուր առմամբ, ՌԾՕ-ին է հանձնվել 17 միավոր Dornier Do.328 ինքնաթիռ, որոնք ամերիկյան զինված ուժերում ստացել է C-146A անվանումը, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Dornier Do 328 (C-146A)

Dornier Do 328 (C-146A)

Մինչ զինվորականների հանձնվելը, բեռնատար ինքնաթիռը հատուկ սարքավորումներով է հագեցվել և փոփոխությունների ենթարկվել Sierra Nevada Corporation (SNC) ամերիկյան ընկերությունում։ Ընկերությունը 200 մլն դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել ամերիկյան բանակի հետ, որով էլ նախատեսվում էր ինքնաթիռները սարքավորումներով հագեցնել և փոխանցել ամերիկյան կողմին։
Մասնավորապես, ինքնաթիռների վրա տեղադրվել են բարձր հաճախականության ժամանակակից ռադիոկապի սարքեր, այլ սարքավորումներ։
Ինքնաթիռներից մի քանիսը նաև հարմարեցվել են հատուկ թռիչքուղիների վրա վայրէջքներ կատարելուն։
C-146A ինքնաթիռները տեղակայված են Նյու Մեքսիկոյի «Քեննոն» ավիաբազայում։
Dornier Do.328 ինքնաթիռները կիրառվում են ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական ավիացիայում։ Առաջին թռիչքը կատարել է 1991 թվականին։
C-146A-ը հատուկ ստեղծված է ամերիկյան օդուժի համար և ինքնաթիռի ռազմական տարբերակն է։ Այն կարող է զարգացնել մինչև 620 կմ/ժ արագություն, անցնել 1850 կմ տարածություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *