ԱՄՆ-ում հաշվապահին ազատազրկել են 18 տարով` «ալ Կաիդային» օգնելու համար

ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացի Սաբիրհան Հասանոֆին դատապարտել են 18 տարվա ազատազրկման՝ «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու համար։

«Ալ Կաիդա»

Ընդհանուր առմամբ, Հասանոֆը ահաբեկիչներին տրամադրել է պայթուցիչ սարքավորումների հեռակառավարվող համակարգեր, ինչպես նաև տեղեկություններ է փոխանցել Նյու Յորքի ֆոնդային բորսաների մասին։ Այս մասին հայտնում է AP-ն:

Նշենք, որ Մանհեթնի դաշնային դատարանը 37-ամյա Հասանոֆին տուգանել է 70 հազար ԱՄՆ դոլարով։ Մեղադրող կողմն առաջարկել է 12 տարի ազատազրկում։ Սակայն դատավորն ավելի խիստ է գտնվել`վճռելով 18 տարի ազատազրկում:

Նշենք, որ Հասանոֆը, ըստ մեղադրող կողմի, «Ալ Կաիդային» օգնություն է ցուցաբերել 2007-2010 թվականներին։ Բացի տեղեկատվություն և հեռակառավարվող պայթուցիչներ տրամադրելը, նա նաև գումարային նվիրատվություններ է արել։

Հասանոֆին ձերբակալել են 2010 թվականին Դուբայում և տեղափոխել ԱՄՆ: Նա այնտեղ երբ աշխատում էր բավական մեծ ընկերությունում: Նա ԱՄՆ-ում թողել էր կնոջն ու 3 երեխաներին: Արմատական իսլամիստների քարոզչության տակ հայտնվելով՝ նա թողել էր ԱՄՆ-ում իր բարեկեցիկ կյանքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *