Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է ԶՈւ անձնակազմի թվաքանակը 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ։ Սեպտեմբեր ամսվա համեմատ Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակն աճել է շուրջ 10.5 հազար հոգով։
Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը կազմում է 347 հոգի, որից 314-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Սպաների ընդհանուր թիվը 39.451 հոգի է, որից 33.010-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5.840-ը՝ ժանդարմերիայում, 601-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Ենթասպայական և կրտսեր սպայական կազմը 96.442 մարդ է, որից 72.227 -ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 22.810-ը՝ ժանդարմերիայում, 1.405-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:
Ավագ ժանդարմների թիվը 24.039 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 1.893:
Սերժանտական կազմի ընդհանուր թիվը 46.751 մարդ է, որից 37.327-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 8.758-ը՝ ժանդարմերիայում, 666-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Շարքային կազմի ընդհանուր թիվը 386.527 մարդ է որից 265.964-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 118.741-ը՝ ժանդարմերիայում, 1.822-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52.133 է, որից 47.658-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.569-ը՝ ժանդարմերիայում, 906-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 647.583 մարդ է, որից զինծառայողները 595.450-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52.133-ը:
Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 35 տոկոսը, ինչը սեպտեմբերի ցուցանիշից պակասել է մեկ տոկոսային կետով։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 35 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 34 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 60 տոկոսը։
Պետք է նաև նշել, որ սեպտեմբերի 1-ին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն աճ է գրանցել՝ ի հաշիվ շարքային կազմի հավելման, թեև սպայական կազմում թվի որոշակի կրճատումներ են եղել։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ԶՈւ քանակն ավելացել է 10.026 հոգով (սեպտեմբերին՝ 636.782 մարդ)։
Pingback: Թուրքիան ավելի խիստ է պատժելու ծառայությունից խուսափողներին | Թուրքագիտական պորտալ