Իրաքը վերջնականապես հրաժարվեց ընդունել ուկրաինական ԲՏՌ-4-երը

Օրերս 42 միավոր ուկրանիական ԲՏՌ-4-ով բեռնված սինգապուրյան SE PACIFICA նավը վերջապես հասել է իրաքյան Ում-Կասսր նավահանգիստ, բայց Իրաքը նորից հրաժարվել է ընդունել զրահատեխնիկան։
Dumskaya պարբերականի տվյալներով՝ նավի սեփականատիրոջ ներկայացուցիչ Ալեքսանդր Վարվարենկոն նշել է, որ մերձավորարևելյան պետությունը դեռ սեպտեմբերի սկզբին չեղյալ է հայտարարել Ուկրաինայի հետ ունեցած պայմանագիրը։

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաքում։ Նկարը՝ dumskaya.net-ի

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաքում։
Նկարը՝ dumskaya.net-ի

Պայմանագրի խզումը վերաբերում է ոչ միայն այս խմբաքանակին, այլ նաև նախատեսած մյուս խմբաքանակներին։ Ուկրաինական աղբյուրները հավաստիացնում են, որ այս պայմանագրի համար ուկարիանական բյուջեն կորցրել է գրեթե կես միլիարդ ամերիկյան դոլար։
Վարվարենկոյի փոխանցմամբ՝ ողջ շաբաթվա ընթացքում ինքը փորձել է կապվել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ»» ընկերության հետ, բայց պաշտոնյաներն այդպես էլ չեն պատասխանել հեռախոսազանգերին։
Տեղեկացնենք, որ պետական ընկերությունը նավի սեփականատիրոջը փոխանցել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար, որը միայն պայմանագրի արժեքն է, իսկ 4 ամիս Պարսից ծոցում նավարկելու և Հնդկաստանի հետ ունեցած խնդիրները հաշվի չեն առնվել։
Ուկրաինական զրահատեխնիկան հետ վերադարձնելը նույնպես դյուրին գործ չէ, դրա համար դարձյալ գումար է պետք, որի համար, ըստ բոլոր կանխատեսումների, ոչ ոք չի պատրաստվում վճարել։
Հիշեցնենք, որ 2009 թվականին Իրաքն ու Ուկրաինան կնքել են 450 միավոր ԲՏՌ-4 Իրաքին տրամադրելու մասին պայմանագիր։
Ըստ համաձայնության՝ զրահափոխադրիչները պատվիրատուին պիտի հասնեին մինչև 2012 թվականի մարտը։
Առաջին 100 միավոր տեխնիկան Իրաք է հասել 2010 թվականին, իսկ այս տարվա գարնանն ուղարկված 42 միավոր տեխնիկան տեղ է հասել անսարքություններով։
Իրաքյան կողմը դժգոհություններ է հայտնել նաև զրահափոխադրիչների վերջին խմբաքանակի որակի հետ կապված և երկար ժամանակ հրաժարվում էր դրանք ընդունել։ Արդյունքում մեքենաները տեղափոխող սինգապուրյան SE PACIFICA նավը ստիպված էր մոտ մեկ ամիս բեռով մնալ Պարսից ծովի միջազգային ջրային տարածքում։

Համաձայն Dumskaya.net պորտալի տվյալների՝ ուկրաինական կողմը հրաժարվում էր վճարել բեռնափոխադրող ընկերությանը նավը հավելյալ օրեր զբաղեցնելու համար և ընկերությունն արդեն սկսել էր բեռից «ազատվելու» ուղիներ փնտրել։
Նշենք, որ ուկրաինական բեռը սեպտեմբերի սկզբին կալանավորվել էր հնդկական ջրերում։ Բեռնված նավը Իրաքին կամ Ուկրաինային վերադարձնելու համար պահանջվում է կես միլիոն ԱՄՆ դոլար։
Մեկ ամիս տևած բանակցություններից հետո Իրաքը վերջապես համաձայնեց ընդունել զրահափոխադրիչները։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ուկրաինացիներն առաջարկել էին ընդունել տեխնիկան, ինչից հետո ուկրաինական մասնագետները կժամանեն Իրաք և տեղում կվերացնեն տեխնիկական թերությունները։
Ենթադրվում է նաև, որ տեխնիկան ընդունվելու էր նկատելի զեղչով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *