«Փայլուն նավաստի» զորավարժությունը մեկնարկել է

Թուրքիան մասնակցում է Իտալիայում անցկացվող ՆԱՏՕ-ի ծովային զորավարժությանը, որին մասնակցում են մի շարք այլ պետություններ։

«Փայլուն նավաստի» (Mare Aprto) զորավարժությունն անցկացվում է սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ը Միջերկրական ծովում։

«Փայլուն նավաստի» զորավարժություն

«Փայլուն նավաստի» զորավարժություններից

Ընդունող երկիրն Իտալիան է, իսկ բացի Թուրքիայից, մասնակից պետություններն են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան։

Ամենաամյա զորավարժության նպատակն է ճգնաժամային իրավիճակներում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմածովային ուժերի համագործակցության զարգացումը։

Թուրքիան զորավարժությանը մասնակցում է «Սալիհրեիս» ֆրեգատով, «Էրդեմլի» ականորսիչ նավով և «Չանաքքալե» սուզանավով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *