«Սիկորսկի» ընկերությունն անցել է S-97 (Ս-97) թեթև հետախուզական ինքնաթիռի նախատիպի ստեղծման վերջին փուլին։
Ուղղաթիռը կառուցվում է ԱՄՆ զինված ուժերի «Զինված օդային հետախույզ» (AAS) ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է թարմացնել ամերիկյան օդուժի թեթև հետախուզական ուղղաթիռների պարկը։
Ս-97-ի առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2014 թվականի վերջին։ Ներկայում ընթանում է ուղղաթիռի նախատիպի ստեղծման աշխատանքների վերջին փուլը, տեղեկացնում է Defense News ռազմական կայքը։
Ս-97-ը ստեղծվել է X-2 ուղղաթիռի տեխնոլոգիաների հիմքի վրա։ Այն կշռելու է շուրջ 5 տոննա և ունակ է լինելու մինչև 6 հոգանոց անձնակազմ տեղափոխել։ Ուղղաթիռի ստեղծողներից պահանջվում է, որպեսզի նրա արագությունը գերազանցի 400 կմ/ժ-ը, ինչպես նաև ունենա մանևրելու լավ հնարավորություններ։ Մեկ միավորի մոտավոր արժեքը չպետք է գերազանցի 15 մլն ԱՄՆ դոլարը։
ԱՄՆ-ում նախատեսում են նոր ուղղաթիռներով փոխարինել OH-58 Kiowa-ները (ՕՀ-58 Կիովա), որոնք արտադրվել են 60-ականներին և ներկայում փոխարինման կարիք ունեն։ Այս կապակցությամբ էլ հայտարարվել է «Զինված օդային հետախույզ» մրցույթը, որը հաղթելու հիմնական թեկնածուն «Սիկորսկին» է իր նոր Ս-97 ուղղաթիռով։